ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային
հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 2019 թվականից:
Որպես ոչ առևտրային կազմակերպություն՝
այն հետապնդում է մշակութային, սոցիալական,
բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ
    երաժիշտներին,մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին,
    մշակութային և կրթական հաստատություններին
    և կազմակերպություններին ամբողջ աշխարհում:
  • Տրամադրել կրթաթոշակներ, նյութական օժանդակություն շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին, ապահովել նրանց մասնակցությունը միջազգային տարբեր երաժշտական փառատոններին, միջոցառումներին, մրցույթներին և երաժշտական ծրագրերին:
  • Նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ մշակութային և կրթական կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ մշակույթի ներուժի համախմբմանը:
  • Նպաստել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: