Ուսման ամբողջական կրթաթոշակ Իսրայելի The Buchmann-Mehta School of Music (BMSM)-ում սովորելու համար

03 Հունիսի 2020

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը բացառիկ հնարավորություն է տալիս հայ երաժիշտներին ուսանելու Իսրայելի լավագույն կրթական հաստատություններից մեկում։

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը բացառիկ հնարավորություն է տալիս հայ երաժիշտներին ուսանելու Իսրայելի լավագույն կրթական հաստատություններից մեկում։ Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հայ երիտասարդ կատարողները կարող են արտահերթ մասնակցել մրցույթին և ստանալ ուսման ամբողջական կրթաթոշակ Իսրայելի հանրահայտ The Buchmann-Mehta School of Music (BMSM)-ում սովորելու համար:


The Buchmann-Mehta School of Music (BMSM) միջազգային ծրագիր


BMSM-ը Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկեր դպրոցն է, որի միջազգային ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ բարձրագույն կրթության կատարողական արվեստի դիպլոմ (B. Mus. M. Mus. և Artist Diploma) հետևյալ ուղղություններով.


●       Լարային գործիքներ (առաջնահերթություն կտրվի ալտին և կոնտրաբասին)

●       Փայտափողային գործիքներ (առաջնահերթություն կտրվի հոբոյին և Ֆագոտին)

●       Պղնձափողային գործիքներ (առաջնահերթություն կտրվի գալարափողին և տրոմբոնին)

●       Վոկալ (առաջնահերթություն կտրվի տենորին և բասին)

●       Նվագախմբային և երգչախմբային դիրիժորություն (միայն մագիստրատուրա)

●       Դաշնամուր


Ուսուցումը կազմակերպվում է անգլերեն լեզվով:


Բացի ուսման ամբողջական կրթաթոշակից ընտրված ամենաակնառու միջազգային ուսանողներին տրամադրվում է նաև կեցության օժանդակություն և ապրելու նպաստ:


BMSM-ը կրթում է ականավոր երաժիշտների ապագա սերնդին և ամեն ձևով նրանց նախապատրաստում երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի: BMSM-ը աշխարհի էլիտար երաժշտական դպրոցներից է, որի շրջանավարտներն են եղել մի շարք հայտնի արտիստներ՝ Ի. Պերլման, Պ. Ցուկերման, Մ. Պրեսսլեր և ուրիշներ:


Դպրոցն առաջարկում է նվագախմբային ուսուցման բարձր մակարդակի ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ գործնական պարապմունքների հնարավորություն Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի և վերջինիս հյուրերի հետ, որոնք հանդիսանում են աշխարհի առաջատար դիրիժորներ և մենակատարներ:


Դասախոսական կազմ, վարպետության դասեր և համերգների շարք


Դպրոցի դասախոսական կազմը Իսրայելի լավագույն երաժիշտներն ու դասախոսներն են, որոնցից շատերը նաև Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր երաժիշտներն են: Աշխարհահռչակ հրավիրված արտիստներ այստեղ պարբերաբար անցկացնում են վարպետության դասեր, իսկ BMSM-ի համերգների շարքը Իսրայելի ամենահաջողվածներից է՝ ավելի քան 100 ներկայացում տարեկան: Ծրագիրը ներառում է սիմֆոնիկ, կամերային, վոկալ, ստեղնաշարային, նոր երաժշտություն, դասախոսությունների շարք, ինչպես նաև հատուկ համերգներ ուսանողների և դասախոսների մասնակցությամբ:


Դիմելու կարգ


Ծրագրին դիմել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հունիսի 5-ը ուղարկեն տեսագրության YouTube-ի հղում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի info@m4f.foundation էլ. փոստին: Ուղարկվող նամակի վերնագրում պետք է նշվի BMSM Application, իսկ նամակի տեքստում պետք է անգլերենով նշվեն դիմորդի տվյալները՝ անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, հաշվառման և փաստացի բնակության հասցե և հեռախոսահամար, ինչպես նաև կցել անձնագրի պատճենը:

Ծրագրին առնչվող այլ մանրամասները, այդ թվում՝ տեսագրությանը ներկայացվող պահանջները, ներկայացված են կցված ֆայլում և BMSM-ի կայքէջում՝ https://en-arts.tau.ac.il/Music.