Լսումների արդյունքներ

09 Մարտի 2020

COVID-19. Մալթայի վարպետության դասերի չեղարկում

Ելնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակից և կարևորելով մասնակիցների առողջությունը՝ Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերը այս տարի չեղյալ են հայտարարվել: 


Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հայտարարած մրցույթի լսումների փուլը։


Հիմք ընդունելով Ժյուրիի գնահատականը՝ Մալթայում կայանալիք վարպետության դասերին հնարավորություն են ստանում մասնակցել հետևյալ դաշնակահարները՝


  • Աբրահամյան Գաբրիելա
  • Կարապետյան Արիանա
  • Ղուկասյան Աստղիկ
  • Մարդանյան Տիգրան
  • Միքայելյան Մարգարիտա
  • Մսրյան Գառնիկ
  • Պոլոյան Վալերի
  • Սարգսյան Գուր
  • Փոշոտյան Մարի


Շնորհակալ ենք բոլոր դիմորդներին և շնորհավորում ենք լսումների փուլը հաղթահարած մասնակիցներին: