

Մեկնարկում է «Հայ Վիրտուոզներ» ծրագրի մրցույթը
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը պաշտոնապես մեկնարկում է «Հայ Վիրտուոզներ» 2026թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթը ՝ բացառիկ հնարավորություն ընձեռելով ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների/քոլեջների 10–16 տարեկան հայ պատանի երաժիշտներին՝ զարգանալու, կրթվելու և քայլ առ քայլ մոտենալու իրենց մեծ երազանքներին։ «Հայ Վիրտուոզներ» համապարփակ ծրագիրը միավորում է հիմնադրամի երեք առանցքային նախագծերը։ Ծրագրի շրջանակում պատանի երաժիշտների համար ստեղծվում է ամբողջական կրթական և մ
1 day ago


Կլարնետահար Արշավիր Գասպարյանը՝ Ոսկե մրցանակակիր
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արշավիր Գասպարյանը մասնակցել է Euterpe Music Awards (EMA) միջազգային երաժշտական մրցութին և արժանացել է Ոսկե մրցանակի: Շնորհավորում ենք մեր Արշավիրին՝ մաղթելով շարունակական հաղթանակներ։ Նշենք, որ Արշավիրը սովորում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Արմեն Սահակյան:
1 day ago


Դաշնակահար Արամ Ասմանգուլյանը՝ Ոսկե մրցանակակիր
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր Արամ Ասմանգուլյանը մասնակցել է Schubert International Music միջազգային մրցույթին , որտեղ ներկայացրել է իր ստեղծագործությունը՝ գրված ջութակի և դաշնամուրի համար, և արժանացել է Ոսկե մրցանակի։ Շնորհավորում ենք մեր Արամին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։ Նշենք, որ Արամը սովորում է Պ․Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում, ուսուցիչ՝ Աննա Խաչատրյան (դաշնամուր), Արմենուհի
Jan 14












