top of page

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ...

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ծնվեց 2019թ.-ին այն լուսավոր գաղափարով, որ հայ տաղանդավոր երեխաներին պետք է բացահայտել և հասցնել դեպի մեծ բարձունքներ:

 

Երեխաներ, որոնք մանկուց նվիրել են իրենց կյանքը երաժշտությանը, և ես էլ՝ որպես երաժիշտ, ապրել եմ նույն էմոցիաները, հուզմունքը, խնդիրները, ինչին որ այսօր հանդիպում են նաև նրանք:

Copy of LUM_4839.jpg

ՄԵՆՔ
ԱՊԱԳԱՆ ԵՆՔ

Հիմնադրամի գաղափարն ու գործունեությունն այն է, որ ստեղծենք կրթական հարթակ, ճիշտ միջավայր և միջազգային կապեր տաղանդավորերաժիշտների մասնագիտական կայացման համար՝ առաջնորդելով նրանց դեպի հաջողություն և հաղթանակներ: Հիմնադրամի հինգ ամյակը մեր երազանքի, առաքելությունների և տեսլականի իրականացումն է, քանի որ այս ճանապարհին արդեն ունենք միջազգային շատ ձեռքբերումներ: Երեխաներին կարող եք տեսնել լավագույն նվագախմբերի հետ, մրցույթներում, համերգասրահներում՝ ներկայացնելով Հայաստանը, ինչը մեծպատիվ է բոլորիս համար:

Շնորհակալ եմ բոլոր գաղափարակից մարդկանց, որոնք Հիմնադրամի կողքին են եղել և կան: Միասին արդեն անցել ենք կարևոր ճանապարհ, իսկ մոտակա հինգ տարվա ռամզավարական զարգացման ցանկությունները և անելիքները շատ-շատ են: Ես ցանկանում եմ, որ նույն նվիրվածությամբշարունակենք մեր առաքելությունը և միշտ լինենք ուղղված դեպի գաղափար, դեպի արդյունք, դեպի վեր:

ՏԵՍԼԱԿԱՆ

Մենք ձևավորում ենք դասական երաժշտության ապագան՝ աջակցելով տաղանդավոր երիտասարդներին ևուղղորդելով նրանց դեպի հաղթանակներ։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կրթություն և զարգացում. Տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին տրամադրել բարձրորակ կրթություն՝ վարպետաց դասերի, դասախոսությունների և միջազգային ծրագրերի միջոցով։

  • Միջազգային համագործակցություն. Ստեղծել հնարավորություններ երիտասարդ երաժիշտների համար՝ միջազգային բեմերում հանդես գալու և համագործակցելու աշխարհի առաջատար երաժշտական ակադեմիաների հետ։

  • Հասարակական ներգրավվածություն. Կազմակերպել համերգներ, միջոցառումներ և կրթական ծրագրեր՝ հասարակության համար հասանելի դարձնելով հիմնադրամի գործունեությունը և հիմնադրամի կրթաթոշակառուներին։

  • Ֆինանսական կայունություն. Ապահովել հիմնադրամի զարգացումը՝ խթանելով դոնորների նվիրատվությունները և համագործակցելով ֆոնդերի ու գործարար կազմակերպությունների հետ։

  • Թվային կրթություն և նորարարություն. Զարգացնել թվային կրթական հարթակներ ու օնլայն ծրագրեր՝ աջակցելու երաժշտության աշխարհին ավելի լայն լսարան և հասանելիություն տալու համար։

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ 

Հիմնադրամի՝ «երեխաները մեր ներկան են» հայեցակարգը մարտահրավեր է նետում այն ավանդական գաղափարին, որ երեխաները բացառապես ապագայի կրողներն են, և ընդգծում նրանց նշանակությունը ներկայում՝ այսօր կարևորելով պատանի սերնդի նկատմամբ ունեցած մեր բարձր պատասխանատվությունը: 

 

Որպես այդ գաղափարի կրողներ՝ մենք վստահ ենք, որ էական և վճռորոշ դեր կարող ենք կատարել մեր երեխաների կյանքի հաջողության ձևավորման գործում: Այսօր աջակցելով պատանի տաղանդավոր երաժիշտներին՝ մենք ստեղծում ենք խոստումնալից միջավայր, որին նրանք արժանի են և որտեղ կարող են ծաղկել:


Այս գիտակցումը թույլ է տալիս մեզ գնահատել այն արժեքը, որը նրանք ստեղծում են մեր երկրի մշակութային կյանքում, քանի որ հենց նրանք ունեն անսահման ներուժ փոխելու մեր աշխարը:

    

 Միացե՛ք մեր առաքելությանը և դուք էլ ձեր ներդրումն ունեցեք հայ տաղանդաշատ երեխաների լուսավոր ապագայի կերտման մեջ:

photos-0012.png

ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

Հաշվետվողականությունը պարզապես պարտավորություն չէ. այն Հիմնադրամի առաջնորդող սկզբունքն է:

ՄԻԱՆԱԼ
ՄԵՐ ԹԻՄԻՆ

Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ, կարող եք ծանոթանալ թափուր հաստիքնորի մասին:

Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page