Կրթաթոշակառու Միհրան Առաքելյանը դարձել է միջազգային երկու մրցույթների դափնեկիր

17 Փետրվարի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Միհրան Առաքելյանը դարձել է միջազգային երկու մրցույթների I կարգի դափնեկիր և արժանացել Ոսկե շքանշանի արտոնագրի։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Միհրան Առաքելյանը մասնակցել է Մշակույթի, ֆոլկլորի, երաժշտության եւ պարի միջազգային ''LES ÉTOILES DE PARIS'' բազմաժանր օնլայն մրցույթ-փառատոնին եւ դարձել Առաջին կարգի դափնեկիր, ինչպես նաեւ արժանացել Ոսկե շքանշանի արտոնագրի: Միհրան Առաքելյանը նաեւ մասնակցել է Մշակույթի, ֆոլկլորի, երաժշտության եւ պարի միջազգային ''WIENER STERNE'' բազմաժանր օնլայն մրցույթ-փառատոնին եւ դարձել Առաջին կարգի դափնեկիր, ինչպես նաեւ արժանացել Ոսկե շքանշանի արտոնագրի:


''LES ÉTOILES DE PARIS'' եւ ''WIENER STERNE'' մրցույց-փառատոններին մասնակցելով՝ պատանիները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց տաղանդն ու ստեղծագործական կարողությունները: Փառատոնների նպատակն է բացահայտել եւ աջակցել տաղանդավոր երիտասարդներին: