Կրթաթոշակառու Հայկ Հեքեքյանը դարձել է միջազգային երկու մրցույթների մրցանակակիր

26 Փետրվարի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը դարձել է միջազգային երկու մրցույթների մրցանակակիր և զբաղեցրել է Առաջին և Երկրորդ տեղերը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը դարձել է միջազգային երկու մրցույթների մրցանակակիր և զբաղեցրել է Առաջին և Երկրորդ տեղերը:


Եվրամիության հովանու ներքո, հեղինակավոր IFCM, CID, Fiestalonia Milenio, The British and International Federation of Festivals կազմակերպությունների կողմից Իսպանիայում անցկացվող «Եվրոպայի տաղանդներ» (''Talents of Europe'') երկփուլանի առցանց մրցույթում (2021 հունվար-փետրվար) Հայկ Հեքեքյանն արժանացել է Առաջին մրցանակի (տարիքային 3-րդ խումբ՝ 13-15տ.)։


Իսկ ավելի վաղ Ստոկհոլմում (Շվեդիա) կայացած Հյուսիսային միջազգային VI առցանց երաժշտական մրցույթում ("VI North International Online Music Competition") (դեկտեմբեր 2020) նա արժանացել է Երկրորդ մրցանակի: 


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։