Կրթաթոշակառուների համերգ

19 Մարտի 2021

Կրթաթոշակառուների համերգ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը:

 

11-ից 17-տարեկան պատանի 10 կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) կատարեցին Ք. Սեն-Սանսի, Դ. Պոպպերի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի եւ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները:

 

«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 22-ին ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի lll դահլիճում։