Լեզվի դասընթացներ կրթաթոշակառուների համար

22 Ապրիլի 2021

Կարևորելով օտար լեզուների իմացությունը ժամանակակից աշխարհում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն իր կրթաթոշակառուների համար կազմակերպել է օտար լեզուների դասընթաց:

Կարևորելով օտար լեզուների իմացությունը ժամանակակից աշխարհում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն իր կրթաթոշակառուների համար կազմակերպել է օտար լեզուների դասընթաց:


Ըստ իրենց նախընտրության՝ կրթաթոշակառուները հաճախում են անգլերենի եւ ռուսերենի ուսուցման անվճար դասընթացների:


Ապագան երաժշտության մեջ տեսնող պատանիների համար օտար լեզվի իմացությունը ոչ միայն դրական ազդեցություն կթողնի իրենց ընդհանուր զարգացվածության վրա, այլեւ հաղորդակցության անհրաժեշտ միջոց կդառնա իրենց երաժշտական կարիերայում: