Կրթաթոշակառու Սամվել Դավթյանը դարձել Է միջազգային մրցույթի մրցանակակիր

08 Հունիսի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը դարձել է «International Moscow Music Competition 2021» միջազգային մրցույթի մրցանակակիր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը դարձել է «International Moscow Music Competition 2021» միջազգային մրցույթի մրցանակակիր:


Սամվել Դավթյանն արժանացել է 2-րդ մրցանակի «Փողային գործիքներ» անվանակարգում:


Մրցույթի նպատակն է՝ ներկայացնել աշակերտի և ուսուցչի մեկ տարվա աշխատանքը, խթանել բոլոր տարիքի երաժիշտներին արարել եւ կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ:


Նշենք, որ Սամվել Դավթյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հովակիմ Փարսադանյանի դասարանում։