Կրթաթոշակառուներ Հայկ Հեքեքյանը և Մարի Հակոբյանը դարձել են միջազգային մրցույթի մրցանակակիրներ

07 Հուլիսի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ` պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը և թավջութակահար Մարի Հակոբյանը դարձել են 1-ին կարգի մրցանակակիրներ միջազգային մրցույթում և մրցում են Մեծ մրցանակի համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը և թավջութակահար Մարի Հակոբյանը, դարձել են 1-ին կարգի մրցանակակիրներ Ստոկհոլմի 8-րդ միջազգային երաժշտական առցանց մրցույթում և մրցում են Մեծ մրցանակի համար։


Ստոկհոլմի միջազգային երաժշտական մրցույթը (SIMC) համախմբում է դասական երաժշտության ոլորտի երիտասարդներին, ովքեր մրցում են տարբեր գործիքային և տարիքային անվանակարգերում, իսկ երկրորդ փուլում են Մեծ մրցանակի համար մրցում են միայն 1-ին տեղերի 50 մրցանակակիրները, այդ թվում՝ Մարի Հակոբյանը և Հայկ Հեքեքյանը։


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։ Իսկ Մարի Հակոբյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ուսուցիչ Գայանե Ռաֆայելյանի դասարանում:


Մարի Հակոբյանի և Հայկ Հեքեքյանի ելույթները ներկայացված են այս հղմամբ համապատասխանաբար՝ 00:47:15 և 1:18:00 րոպեներից`


Շնորհավորում ենք Հայկ Հեքեքյանին և Մարի Հակոբյանին 1-ին կարգի մրցանակակիր դառնալու առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռբերումներ և նվաճումներ։