ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՎԼԱԴԻՄԻՐ ՕՎՉԻՆՆԻԿՈՎԻ ՀԵՏ

18 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 19-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 19-ին (երեքշաբթի), ժամը 16։00-19։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:

Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:

---

Վլադիմիր Օվչիննիկովը Չայկովսկու անվան միջազգային, Լիդսի միջազգային դաշնամուրային, Մոնռեալի միջազգային երաժշտական և Վերչելլիի կամերային նվագախմբերի միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա Մոսկվայի Կոնսերվատորիայի և Մոսկվայի պետական համալսարանի ռեզիդենտ պրոֆեսոր է և Ճապոնիայի Սակույո քաղաքի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր: 2005թ․ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Վլադիմիր Օվչիննիկովին շնորհվել է ժողովրդական արտիստի բարձրագույն մշակութային կոչումը։