ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՖԵԼԻՔՍ ԿՈՌՈԲՈՎԸ

19 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 20-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Ֆելիքս Կոռոբովը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 20-ին (չորեքշաբթի), ժամը 11։00-14։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 409 լսարանում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Ֆելիքս Կոռոբովը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Ֆելիքս Կորոբովը հյուրախաղերով հաճախ է հանդես գալիս որպես դիրիժոր և թավջութակահար: Նա աշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆիլիպինների և այլ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Բացի այդ, նա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2017 թվականի հոկտեմբերից Կորոբովը համագործակցում է նաև «Լա Սկալայի» հետ։