ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԴՈՐԱ ՇՎԱՐՑԲԵՐԳԻ ՀԵՏ

21 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 22-ին, 23-ին և 25-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Դորա Շվարցբերգը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 22-ին, 23-ին և 25-ին, ժամը 15։00-18։00 հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Դորա Շվարցբերգը։ Ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 22-ին (ուրբաթ) վարպետության դասը կանցկացվի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 412 դահլիճում, 23-ին (շաբաթ) և 25-ին (երկուշաբթի)՝ նույն ուսումնական հաստատության Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


----

Ջութակահար Շվարցբերգը հանդես է եկել բազմաթիվ կենդանի կատարումներով, որոնք հրապարակվել են EMI ապրանքանիշի կողմից։ Արժանացել է առաջին մրցանակին Լոնդոնի Կարլ Ֆլեշի, Մյունխենի ARD ջութակի, Romano Romanini Brescia մրցույթներում։ Մրցանակներ է ստացել Պագանինիի անվան ջութակահարների և ARD Duo մրցույթներում։ Որպես մենակատար Շվարցբերգը հանդես է եկել Իսրայելի ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Վաշինգտոնի ազգային կամերային, Երուսաղեմի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Տուլուզի կամերային, Նովոսիբիրսկի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Ելույթ է ունեցել «Քարնեգի հոլում», Նյու Յորքի «Avery Fisher Hall»-ում, Musikverein Hall-ում, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում և այլ հայտնի համերգասրահներում։

Իսահակ Ստերնի առաջարկով՝ նա դասավանդել է Նյու Յորքի Մաննեսի երաժշտական դպրոցում, իսկ 1989 -ից ՝ Վիեննայի «Hochschüle für Musik» (ներկայում՝ Երաժշտության և կատարողական արվեստի համալսարան), որտեղ էլ այժմ պատվավոր պրոֆեսոր է: 2018 թ․ ի վեր՝ նա Buchmann-Mehta երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։