ՏՐՈՄԲՈՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՎԱՀՐԱՄ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԵՏ

24 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 25-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի ՀՊՍՆ-ի տրոմբոնահարների կոնցերտմայստեր Վահրամ Դավթյանը:

Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 25-ին (երկուշաբթի), ժամը 15։00-16։00 Պետրոս Ժամկոչյանի անվան փողային գործիքների ստուդիայում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստեր Վահրամ Դավթյանը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասը բաց է ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: