Լսումների անցկացում

06 Մարտի 2020

Մալթայի վարպետության դասերին մասնակցելու համար լսումներն անցկացվելու են ս./թ. մարտի 9-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Լսումները լինելու են փակ և անցկացվելու են Ժյուրիի ներկայությամբ: Դիմորդները պետք է ներկայանան լսումներին անձը հաստատող փաստաթղթով և ելույթ ունենան այբբենական կարգով՝ ըստ ազգանվան: