ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀԱՅԿ ԿԱԶԱԶՅԱՆԻ ՀԵՏ

25 Նոյեմբերի 2021

Նոյեմբերի 26-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը:


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ նոյեմբերի 26-ին (ուրբաթ), ժամը 11։00-14։00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը:

Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:

 

---

Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանն իր սերնդի առավել պահանջված երիտասարդ երաժիշտներից է:

Կազազյանը ելույթ է ունենում մի շարք հայտնի նվագախմբերի հետ՝ Շոտլանդիայի թագավորական նվագախումբ, Մարինյան թատրոնի նվագախումբ, Ռուսաստանի ազգային նվագախումբ, Փարիզի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Իռլանդիայի ազգային նվագախումբ, Ֆրանսիայի ազգային նվագախումբ, Ռուսաստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ, Մյունխենի կամերային նվագախումբ, Ռուսաստանի կամերային նվագախումբ և այլն:

2008թ.-ից Հայկ Կազազյանը դասախոսում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: