ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ
ԱՊԱԳԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ


Հիմնադիր՝
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ


Գեղարվեստական ղեկավար՝
Սերգեյ Սմբատյան


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը սահմանում է
«Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան կրթաթոշակ
10-17 տարեկան տաղանդավոր երիտասարդ երաժիշտների
համար՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • ՋՈՒԹԱԿ

  • ԱԼՏ

  • ԹԱՎՋՈՒԹԱԿ

  • ՖԼԵՅՏԱ

  • ՀՈԲՈՅ

  • ԿԼԱՐՆԵՏ

  • ՖԱԳՈՏ

  • ԳԱԼԱՐԱՓՈՂ

  • ՇԵՓՈՐ

  • ՏՐՈՄԲՈՆ

  • ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  • ԴԱՇՆԱՄՈՒՐ

  • ՏԱՎԻՂ

  • ՋՈՒԹԱԿ

  • ԱԼՏ

  • ԹԱՎՋՈՒԹԱԿ

  • ՖԼԵՅՏԱ

  • ՀՈԲՈՅ

  • ԿԼԱՐՆԵՏ

  • ՖԱԳՈՏ

  • ԳԱԼԱՐԱՓՈՂ

  • ՇԵՓՈՐ

  • ՏՐՈՄԲՈՆ

  • ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  • ԴԱՇՆԱՄՈՒՐ

  • ՏԱՎԻՂ

Կրթաթոշակի ստացման
փուլերը


Կրթաթոշակի ստացման փուլերն են.

ՊԱՀԱՆՋՆԵՐ

Կրթաթոշակին դիմելու
պահանջներն ու պայմանները


Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • Դիմորդի Oրինական ներկայացուցչի՝ ծնողի կամ խնամակալի (այսուհետ` Օրինական ներկայացուցիչ)
    կողմից լրացված դիմում-հայտ,
  • Դիմորդի կողմից ներկայացվող ծրագրի տեսաձայնագրություն (վիդեոձայնագրություն),
  • Տեղեկանք-երաշխավորագիր դիմորդի երաժշտական հաստատությունից,
  • Դիմորդի ծննդյան վկայականի պատճեն կամ անձնագիր ունենալու դեպքում՝ անձնագրի պատճեն
    (գլխավոր և ծնողների/ծնողի մասին նշումով էջեր),
  • Դիմորդի փաստացի բնակության վայրի (ոչ հաշվառման վայրի) մասին տեղեկանք,
  • Դիմորդի Օրինական ներկայացուցչի դրամային բանկային հաշվի առկայության մասին տեղեկանք
    բանկից (ոչ քաղվածք, ոչ մնացորդ, այլ՝ դրամային բանկային հաշվի ռեկվիզիտների մասին տեղեկանք)
    (այն հաշվեհամարի, որին դիմորդի՝ կրթաթոշակառու դառնալու դեպքում կփոխանցվի կրթաթոշակը):

Վերոնշյալ փաստաթղթերը և դիմորդի տեսաձայնագրության հղումն անհրաժեշտ է 1 նամակով ուղարկել Հիմնադրամի scholarship@m4f.foundation էլեկտրոնային փոստի հասցեին։ Ներկայացվող տեսաձայնագրությունը պետք է ուղարկել YouTube-յան հղման տեսքով, որը պետք է նշվի էլեկտրոնային նամակի տեքստի մեջ։ Իսկ նամակի վերագիրը պետք է նշվի անգլերենով՝ հետևյալ կերպ՝ Application 2021 և դիմորդի անուն-ազգանունը (օրինակ՝ Application 2021 Petros Petrosyan):

Դիմում-հայտն անհրաժեշտ է լրացնել կա՛մ համակարգչով, կա՛մ տպված վիճակում՝ ընթեռնելի տպատառերով (ոչ ձեռագրով): Երկու դեպքում էլ դիմում-հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն տպված վիճակում ստորագրել, և ուղարկել ստորագրված և սկանավորված դիմում-հայտը վերը նշված տարբերակով:

Դիմում-հայտի ներկայացումը վկայում է, որ դիմորդի Օրինական ներկայացուցիչը և դիմորդը․
- ծանոթացել են, համաձայն են և անվերապահորեն ընդունում են Կրթաթոշակի տրամադրման սույն կարգի բոլոր դրույթները,
- առանց առարկության ընդունում են ժյուրիի կողմից գրանցվելիք արդյունքները (կայացվելիք որոշումը),
- համաձայն են, որպեսզի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում դիմորդի մասնակցությամբ արված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերն օգտագործվեն և տարածվեն Հիմնադրամի կողմից,
- տալիս են իրենց համաձայնությունը Հիմնադրամին՝ իրենց կողմից տրամադրած անձնական տվյալների և տեղեկատվության՝ սույն կրթաթոշակային ծրագրի շրջանակներում մշակելու համար։
- պատասխանատու են իրենց ներկայացրած տեղեկատվության և տեսաձայնագրության ճշգրտության, հավաստիության և սույն կարգում նշված պահանջներին բավարարելու համար:

Կրթաթոշակին դիմելու համար դիմորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
Ուշադրություն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


Կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերի
և տեսաձայնագրության ընդունման ժամկետն է
մինչև 2021թ․ հունիսի 17-ը ներառյալ:
Մի՛ սպասեք վերջին օրերին կրթաթոշակին դիմելու համար։

Ստացված դիմում-հայտերի ամփոփումը և տեսաձայնագրությունների ունկնդրումները կկատարվեն բոլոր հայտերը ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում, որից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ժյուրիի որոշման մասին։

Կրթաթոշակառուներին հայտարարելուց հետո նրանց Օրինական ներկայացուցիչների հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կկնքվի պայմանագիր:

Հիմնադրամը կարող է վերանայել վերոնշյալ ժամանակացույցը՝ կախված ներկայացված հայտերի քանակից։


Ելույթի գնահատման չափորոշիչները


Գնահատման չափորոշիչներն են.

  • Ընտրված ծրագրի համապատասխանությունը
    մասնակցության պահանջներին, մասնակցի
    տարիքային և անհատական առանձնահատկություններին:
  • Ստեղծագործության/ների կատարողական
    մեկնաբանության գեղարվեստական արժանիքները:
  • Կատարողի տեխնիկական հմտությունների մակարդակը:

Տեսաձայնագրություն

Տեսաձայնագրության ընթացքում դիմորդը պետք է հանդես գա մենանվագ ստեղծագործության կատարումով (որպես մենակատար) (թույլատրվում է նաև դաշնամուրի նվագակցությամբ) և իր ընտրությամբ ազատ ծրագրով (1 կամ մի քանի ստեղծագործություն), որը պետք է կատարվի անգիր և որն իր կարծիքով լավագույնս կներկայացնի իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի:

Ներկայացվող ծրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը 15 րոպե: Տեսաձայնագրությունը պետք է լինի արդի և պետք է արված լինի ս․/թ․մայիսի 27-ից սկսած: Այն պետք է լինի ամբողջական, չմոնտաժված, նկարահանված լինի 1 տեսախցիկով և լինի բարձր որակով (նվազագույնը՝ HD 720p որակով): Տեսաձայնագրությունը հեռախոսով կատարելու դեպքում տեսախցիկը պետք է պահվի հորիզոնական: Տեսագրության մեջ պետք է երևան մենակատարի գործիքն ամբողջությամբ (դաշնամուրի դեպքում՝ ստեղնաշարը), մենակատարի գլուխը, ձեռքերը և մատները։

Տեսաձայնագրության սկզբում դիմորդը նախ պետք է ներկայանա՝ նշելով իր անուն-ազգանունը, և նշի հետևյալը. «Տեսաձայնագրությունն արվում է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակին դիմելու համար»: Եթե դիմորդը հանդես է գալիս մի քանի ստեղծագործությամբ, ապա թույլատրվում է նաև յուրաքանչյուր ստեղծագործության համար ներկայացնել առանձին YouTube-յան հղում, սակայն այս դեպքում ամեն տեսաձայնագրության սկզբում դիմորդը պետք է ներկայանա վերոնշյալ ձևով, և բոլոր ներկայացված ստեղծագործությունների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն։ Նաև, յուրաքանչյուր տեսաձայնագրությունը պետք է բավարարի վերոնշյալ կետերում նշված պայմաններին։ Չի թույլատրվում ներկայացնել դիմորդի համերգից արված տեսաձայնագրություն։

YouTube-յան տեսաձայնագրությունը պետք է անվանել հետևյալ կերպ (անգլերենով)` դիմորդի անուն և ազգանուն-Գործիք-M4FF (օրինակ՝ Petros Petrosyan-Piano-M4FF), իսկ տեղադրված տեսաձայնագրության նկարագրության մեջ պետք է նշել կատարվող ստեղծագործության/ների ցանկը:

Ժյուրի

Դիմորդների տեսաձայնագրությունները
լսելու են միջազգային
ժյուրիի ներկայացուցիչներ:

Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Արդյունքների ամփոփում ԵՎ
կրթաթոշակառուների խրախուսում

Արդյունքների ամփոփումից հետո ընտրված լավագույն կրթաթոշակառուների Օրինական ներկայացուցչի հետ կնքվելու է կրթաթոշակառուի խրախուսման (աջակցության) պայմանագիր 1 տարի ժամկետով:
Կրթաթոշակառուի համար նախատեսվում են խրախուսման հետևյալ միջոցները.





Դրամական խրախուսում
Յուրաքանչյուր կրթաթոշակառուի համար Հիմնադրամը տվյալ տարվա ընթացքում ամսական 100 (մեկ հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (պայմանագրի ստորագրման օրվան համապատասխան փոխարժեքով) կրթաթոշակ է փոխանցելու կրթաթոշակառուի օրինական ներկայացուցչի բանկային հաշվեհամարին:

ՀՀ-ից դուրս կրթաթոշակառուներին տրամադրվող խրախուսում
Յուրաքանչյուր կրթաթոշակառու հնարավորություն է ունենալու տվյալ տարվա ընթացքում մեկ անգամ ներկա գտնվել աշխարհահռչակ արտիստների և դասախոսների վարպետության դասին: Հիմնադրամը հոգալու է կրթաթոշակառուի ծախսերը վարպետության դասին մասնակցելու համար՝ ավիատոմս, ՀՀ-ից դուրս կեցության, սննդի ծախսեր և վարպետության դասի արժեք:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կրթաթոշակառուներին տրամադրվող խրախուսում Յուրաքանչյուր կրթաթոշակառու հնարավորություն է ունենալու տվյալ տարվա ընթացքում ներկա գտնվել.
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան բոլոր համերգներին անվճար (յուրաքանչյուր համերգի համար Հիմնադրամի կողմից 2 անվճար տոմսի տրամադրում կրթաթոշակառուին):
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին անվճար:
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փորձերին:

Կրթաթոշակառուների համերգներ

Կրթաթոշակառու լինելու ընթացքում կրթաթոշակառուները հանդես են գալու համերգային ելույթներով։





Ներբեռնիր
Դիմում-հայտը

Ներբեռնիր
Կրթաթոշակի
կարգը