top of page

Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան

Տիգրան Ավինյանը հանդիպեց «Կրթական ուղևորություն դեպի Դուբայ» ծրագրի մասնակիցներին

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված՝ «Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Թանգարանային այցի շրջանակում երեխաները ծանոթանացան սիրելի քաղաքի պատմությանը, մեր հարուստ պատմամշակութային արժեքներին և դիտեցին բազմաթիվ ցուցանմուշներ:

Այցելության ընթացքում պատանիները հանդիպեցին նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Մեզ համար շատ ոգևորիչ էր հանդիպումը քաղաքապետի հետ, ով մշտապես Երևանի տաղանդավոր պատանիների կողքին է նրանց ձգտումները պաշտպանելու գործում:


Երեխաները կիսվեցին կրթական ուղևորությունից ստացած իրենց տպավորություններով, խոսեցին իրենց մասնագիտական ձգտումների և երազանքների մասին:


Իր նվիրվածությունը, աջակցությունը և հավատը մեր սերնդի ներուժի հանդեպ ոգեշնչում է պատանիներին հասնելու նոր նվաճումների, իրենց տաղանդը կիսելու աշխարհի հետ` խթանելով միասնության և հպարտության զգացումը մեր քաղաքում: Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հրավերի և ջերմ հյուրընկալության համար:





743 views0 comments

Comments


bottom of page