
Այս անգամ Հիմնադրամի պատանի երաժիշտները այցելեցին «Տիեզերքի թանգարան»։
Այցի ընթացքում ծանոթացան Գրիգոր Գուրզադյանի, ինչպես նաև ԽՍՀՄ-ի տիեզերական հետազոտությունների մեջ հայերի ունեցած դերի և մասնակցության մասին:
Բացահայտեցին նաև, որ խորհրդային տիեզերագնացներից շատերը նախնական պատրաստություն ստացել են հենց Հայաստանում՝ Գառնիի տիեզերագիտության կենտրոնում:
Թանգարանում ցուցադրված էին Հայաստանում խորհրդային տիեզերական ծրագրերի շրջանակներում ստեղծված արտամթնոլորտային աստղադիտարանները՝ «Օրիոն-1» և «Օրիոն-2» սարքավորումները, ինչպես նաև հատուկ սարքք, որը նախատեսված էր հետազոտության արդյունքները Երկիր իջեցնելու համար։
Առկա էին նաև բազմաթիվ փաստավավերագրական նյութեր, նկարներ հայ գիտնականների աշխատանքների վերաբերյալ:
Comments