Մայիսի 1-ին ռուս հայտնի դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը կանցկացնի վարպետության դասեր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմանդրամի կրթաթոշակառուների համար: Վարպետության դասերը անցկացվելու են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի կապույտ դահլիճում ժամը 11:00-ին:
Դասերը նախատեսված են միայն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմանդրամի կրթաթոշակառուների համար:
Միրոսլավ Կուլտիշևը համերգային ելույթներով սկսել է հանդես գալ 6 տարեկանից:
Նա բազմաթիվ միջազգային երիտասարդական մրցույթների և փառատոնների դափնեկիր է, իսկ 2007թ.-ին դարձել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող:
Comentarios