
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը BTHVN WIEN միջազգային օնլայն մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի: Աիդա Ավանեսյանը մրցել է «Դաշնամուր» անվանակարգում: Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։ Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։
Comments