top of page

Կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է Գերազանցության դիպլոմի


Էդուարդ Գևորգյան / դաշնամուր

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը Լեհաստանում մասնակցել է Ֆրիդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մանկապատանեկան մրցույթին և ստացել գերազանցության դիպլոմ:


Ֆրիդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մանկապատանեկան մրցույթ, Chopin Competition for Children and Youth

Նշենք, որ Էդուարդ Գևորգյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Վաղարշակ Հարությունյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր Էդուարդին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։

4 views0 comments

Comments


bottom of page