«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VII միջազգային մրցույթ-փառատոնին դարձել է 1-ին կարգի դափնեկիր, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի` ստանալով Բրյուսելում համերգի հնարավորություն:
Նշենք, որ Հայկ Ջուլհակյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Իզաբելլա Պարոնյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comments