«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը Virtuoso միջազգային երաժշտական մրցանակաբաշխության (VIMA2023) Intermediate Star անվանակարգում արժանացել է «Ոսկե մրցանակի»:
Նշենք, որ Հայկ Ջուլհակյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Իզաբելլա Պարոնյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comments