top of page

Կրթաթոշակառու Օվսաննա Հարությունյանը՝ «Ծագող աստղ»



«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու Օվսաննա Հարությունյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթին «ջութակ» մասնագիտական կարգում արժանացել է «Ծագող աստղ» հատուկ մրցանակի:

Մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ և նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։

Նշենք, որ Օվսաննան սովորում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչներ՝ Բագրատ Սուրենի Վարդանյան (լարային բաժնի ղեկավար, պրոֆեսոր), Աստղիկ Վարդանյան (Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր): Շնորհավորում ենք Օվսաննային՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

152 views0 comments

Comments


bottom of page