top of page

Համառությունն ինձ ուղեկցում է դեպի նպատակներիս իրականացմանը. Արսեն Բալայան


-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


-Ես դեռ հինգ տարեկան էի, երբ տանը հավաքում էի բոլոր կաթսաները և հարվածում գդալներով` փորձելով ստանալ հնչյուններ։ 6 տարեկանս բոլարած` մայրս ինձ տարավ արվեստի դպրոց ՝ տարեվերջյան համերգի։ Այնտեղ ինձ գերեցին շվիի հնչյունները, և ես ընդունվեցի երաժշտական դպրոցի շվիի բաժինը։


-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:


-Երբ չեմ նվագում, սիրում եմ հանգստանալ հետաքրքիր ֆիլմ դիտելով կամ շախմատ խաղալով։ Առհասարակ հոբբիներ շատ ունեմ . կառանձնացնեմ ընթերցանությունը, նոր ու հետաքրքիր համակարգչային ծրագրեր ուսումնասիրելը։


-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


-Հույսը միակ բանն է, որ ուժեղ է վախից, և ես ավելի ուժեղ եմ դառնում, երբ հաղթահարում եմ վախի զգացումը:




-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:


-Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն իմ սիրելի վայրը եղել և մնում է իմ հարազատ տունը։ Ես իմ սենյակում եմ ինձ ամենահանգիստը, ամենաթեթևն ու լիակատար ազատ զգում, որտեղ կարողանում եմ մնալ ինքս ինձ հետ և հանգստանալ։



-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:

-Իմ կախարդական ուժը դա հավատն է առ Աստված, և ես այն օգտագործում և օգտագործելու եմ կյանքիս ամեն վայրկյանում:

-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Ես  ձգտումներ և նպատակներ ունեցել եմ դառ վաղ հասակից, սակայն որպես անհատ և արդեն երիտասարդ երաժիշտ՝ ավելի հստակ գիտակցում և կարևորում եմ բոլոր ձգտումներս և նպատակներս։ Նպատակս է լինել պրոֆեսիոնալ երաժիշտ և ներկայացնել հայկական երաժշտարվեստը աշխարհի շատ բեմերում:



-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը իմ կյանքում ահռելի է։ Այն ինձ տվել է մեծ աճ իմ մասնագիտական գործում, ունեցել եմ և ունեմ  մեծ ձեռքբերումներ և հրաշալի ընկերներ այս երկու տարիների ընթացքում։ Ես ամբողջ սրտով շնորհակալ եմ հիմնադրամին։


-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:


-Ես ունեմ երկու սկզբունք որոնք արտահայտում են իմ վառ անհատականությունը՝ նպատակասլացությունն է և համառությունը, քանի որ համառությունն ինձ ուղեկցում է դեպի նպատակներիս իրականացմանը։


-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:


-Ունենալով  մեծ կամքի ուժ և աշխատասիրություն, դրան ավելացնելով անհագ ցանկությունս ավելիին հասնելու համար, կարողացել եմ մեծ հաջողություններ գրանցել երաժշտական կյանքում։


-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Արդարություն , համառություն, բարություն, մարդկանց օգնելու մեծ ցանկություն, հավատարմություն և սեր: Ահա այն արժեքները և սկզբունքները, որոնք առաջնորդում են ինձ իմ կյանքում:


-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Ամենաշատը գնահատում եմ հավատարմությունը և անկեղծությունը, որովհետև այս հատկությունները վստահություն են ձևավորում և ստեղծում իրական հարաբերությունների հիմքը, որոնք կարևոր են փոխադարձ աջակցության և փոխըմբռնման համար ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում:


Կլարնետահար, 17 տարեկան 


2013 - առ այսօր / Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց, կլարնետի դասարան՝ 2018թ․-ից, ուսուցիչ՝ Արտյոմ Լազարյան  2013 - 2022 / Երևանի թիվ 160 հիմնական դպրոց 

2022 - առ այսօր / Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ 

6 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։





181 views0 comments

Comments


bottom of page