top of page

Հիմնադրամը հայտարարում է 2023/2024թթ. Կրթական և զարգացման ծրագրի մրցույթ


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ / կրթական ծրագիր / մրցույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է կրթական և զարգացման 2023/2024թթ․ծրագրի մրցույթ ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար: Ծրագրին կարող են դիմել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների սաները հետևյալ մասնագիտությունների գծով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ:


Մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան հնարավորություն անվճար հիմունքներով մասնակցել վարպետության դասերի հանրահայտ միջազգային երաժիշտների և արտիստների հետ և հանդես գալ համերգային ելույթներով ՀՀ-ում և արտերկրում, անվճար այցելել ՀՀ թանգարաններ և օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասերի, ստանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգների հրավիրատոմսեր, իսկ լավագույնները նաև կստանան ֆինանսական աջակցություն։


Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. նոյեմբերի 20-ը: Դիմումներն ընդունվում են առցանց՝ Հիմնադրամի կայքէջով հայտն ուղարկելու միջոցով։

- -

Հիմնադրամն իր գործունեությունն է ծավալում 2019թ․-ից և արդեն ունի 32 կրթաթոշակառու։ Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հիմնադրամի առաքելությունն է՝ բացահայտել, կրթել, զարգացնել և աջակցել շնորհալի երաժիշտներին, որոնք կարող են դառնալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ և մեր երկրի մշակութային դեսպաններն ամբողջ աշխարհում:

Հիմնադրամն իր նպատակների իրագործման հնարավորության համար շնորհակալությունն է հայտնում իր գործընկերներին և աջակիցներին՝

«Առլեամ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ, «Զեթ Ընդ Էյ» ՍՊԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, AMAA Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, Գաբրիել Չենբերջյան, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ակբա բանկ» ՓԲԸ, «Ինգո Արմենիա» ՓԲԸ, «Արփա-Սևան» ԲԲԸ, Արեն Նալթակյան:

7 views0 comments

留言


bottom of page