Ուրախ ենք տեղեկացնել, որ ավարտվել և ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» 2023/2024թթ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը։ Ծրագրին դիմելու հայտ էր ներկայացրել ընդհանուր 50 դիմորդ Երևանից, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերից։ Դիմորդների կատարումները լսելու և գնահատելու համար ժյուրիի միջազգային հանձնաժողովում ընդգրկվել էին հանրահայտ երաժիշտներ և պրոֆեսորներ՝ Լավարդ Սկու-Լարսեն (ջութակ), Մարկ Սաբբա (ալտ), Դավիթ Աբրահամյան (ալտ), Տիբո Լավրոնով (թավջութակ), Ուքսիա Մարտինես Բոտանա (կոնտրաբաս), Ջորջե Թուդորաքե (թավջութակ), Սիլվիա Կորիչելի (Ֆագոտ), Պակո Մարտինես (ֆլեյտա), Սելին Մոինետ (հոբոյ), Խոսե Վիսենտե Կաստելլո (գալարափող), Նուրի Գուարնաշելլի (գալարափող), Յերոն Ռիմսդեյկ (դաշնամուր), Ֆիլիպ Իվանով (դաշնամուր), Կատյա Վիկմանս (դաշնամուր), Էթյեն Ռապե (դաշնամուր):
Հիմնադրամը, նպատակ ունենալով էլ ավելի մեծ թվով պատանի տաղանդավոր երաժիշտների տալ հնարավորություն կրթվելու և զարգանալու, այս տարի ծրագրում ընգրկել է կրկնակի թվով պատանի երաժիշտների՝ ներառելով ծրագրում 15 կրթաթոշակառու և 16 մասնակից:
Որպես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2023/2024թթ․-ի կրթաթոշակառուներ և մասնակիցներ են ճանաչվում ունկնդրումների և հարցազրույցի փուլերը հաղթահարած հետևյալ դիմորդները․
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ
Համլետ Էմինյան / Ֆագոտ (13տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց,
Տիգրան Գասպարյան / հոբոյ (15տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Արտյոմ Ավետիսյան / շեփոր (12տ.,Սևան, Գեղարքունիքի մարզ ) Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Գոռ Ենոքյան / տրոմբոն (15տ., Երևան ) Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց
Արսեն Բալայան / կլարնետ (16տ., Երևան) Երևանի Մ․Մալունցյանի անվան արվեստի դպրոց
Էդուարդ Դայան / ջութակ (15տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Արեն Թոփլաղալցյան / թավջութակ (10տ.,Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Ռոբերտ Սեյրանյան / ջութակ (13տ., Երևան) Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Ինգա Հովհաննիսյան / ջութակ (16տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Արփի Արաբյան / ջութակ (11տ., Երևան) Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
Մարկ Մինասյան / դաշնամուր (12տ., Երևան ) Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց
Էլեն Խաչիկյան / դաշնամուր (15տ.,Նոր Հաճն, Կոտայքի մարզ) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Մարի Դանիելյան / դաշնամուր (15տ., Երևան ) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Էդուարդ Գևորգյան / դաշնամուր (15տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Էդուրադ Սիմոնյան / դաշնամուր (11տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Դավիթ Տոնոյան / ֆագոտ (15տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Ալեք Սահակյան / ֆլեյտա (11տ.,Հրազդան, Կոտայքի մարզ ) Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Սաթի Գասպարյան / ֆլեյտա (11տ., Երևան) Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոց
Էվա Գալստյան / տրոմբոն (12տ., Երևան) Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոց
Մարտին Արշակյան / գալարափող (16տ., Երևան) Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ
Մարիամ Սմբատյան / ջութակ (13տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Անահիտ Խիզանցյան / ջութակ (12տ., Երևան) Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց
Վահե Գյուլամբարյան / ջութակ (13տ.,Այնթաբ գյուղ, Արարատի մարզ) Արմեն Տիգրանյան անվան երաժշտական դպրոց
Էդգար Մխիթարյան / դաշնամուր (16տ., Երևան) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Հարություն Ասատրյան / դաշնամուր (15տ., Գյումրի, Շիրակի մարզ) Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
Անահիտ Ալոյան / դաշնամուր (14տ., Երևան) Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց
Անի Բոցինյան / դաշնամուր (10տ., Երևան) Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց
Իլլեն Ավետյան / դաշնամուր (11տ., Երևան) Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրի ուղղությունների բաշխումն ըստ կրթաթոշակառուների և մասնակիցների հետևյալն է՝
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ
1․ Վարպետության դասեր
Ակտիվ ՀՀ-ում - Նվազագույնը՝ 5 դաս
Ակտիվ online - Նվազագույնը՝ եռամսյակը 1 դաս
Ակտիվ արտերկրում - Նվազագույնը՝ 1 դաս
Պասիվ - Նվազագույնը՝ 10 դաս
Ինտերնետ կապի տրամադրում
2. Բեմական փորձ
Համերգ ՀՀ-ում - Նվազագույնը՝ 3 համերգ
Համերգ արտերկրում
3. Թանգարանային այցեր
4. Օտար լեզվի դասեր
5. Այցելություն համերգների
Այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին
6. Ֆինանսական աջակցություն - ամսական 40,000 ՀՀ դրամ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ 1․ Վարպետության դասեր
Ակտիվ ՀՀ-ում - Նվազագույնը՝ 3 դաս
Ակտիվ online - Նվազագույնը՝ կիսամյակը 1 դաս
Պասիվ - Նվազագույնը՝ 10 դաս
2. Բեմական փորձ
Համերգ ՀՀ-ում
3. Թանգարանային այցեր
4. Օտար լեզվի դասեր
5. Այցելություն համերգների
Այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին
Շնորհակալ ենք պատանի երաժիշտներին, նրանց ծնողներին, դպրոցներին, ուսուցիչներին և նվագակցողներին՝ ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, երեխաների կրթության և զարգացման մեջ ունեցած անգնահատելի աշխատանքի համար։
Շնորհավորում ենք մեր բոլոր շնորհալի պատանիներին և ակնկալում մեծ ձգտում, աշխատասիրություն, եռանդ, պարտաճանաչություն և նվիրվածություն։
Մեր մյուս բոլոր դիմորդներին ցանկանում ենք հաջողություններ և նոր վերելքներ։ Հուսով ենք՝ դեռ հնարավորություն կունենանք հանդիպել հիմնադրամի այլ նախաձեռնությունների շրջանակներում:
Comments