«Երաժշտություն հանուն ապագայի» հիմանդրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էլեն Խաչիկյանը «Fanny Mendelssohn» միջազգային մրցույթում դարձել է «Բացարձակ առաջին մրցանակակիր»՝ հավաքելով 100-ից 99 միավոր։
Fanny Mendelssohn միջազգային մրցույթն անցկացվում է Բելգիայում երկրորդ անգամ։ Մրցույթին մասնակցել են բազմաթիվ երկրներից, այս տարի մասնակիցների թիվը հասել է 600-ի։ Բացարձակ հաղթողներն ընտրվել են՝ մրցելով բոլոր մասնակիցների հետ՝ առանց գործիքային և տարիքային սահմանափակման։
Նշենք, որ Էլեն Խաչիկյանը սովորում է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր շնորհալի Էլենին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
Comments