Ապրիլի 13-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Դեպի դասական Եվրատեսիլ» համերգ-մրցույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:
Մրցույթին ելույթներով հանդես եկան եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներ, որոնցից 4-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն էին՝ Աիդա Ավանեսյանը, Էդուարդ Դայանը, Լյանա Ուլիխանյանը և Հայկ Հեքեքյանը:
Մեր պատանի երաժիշտները իրենց հիանալի և տպավորիչ ելույթներով գերեցին տասնյակ հանդիսատեսի սրտեր, իսկ մրցույթի հաղթող ճանաչվեց հիմնադրամի կրթաթոշակառու, հոբոյահար Հայկ Հեքեքյանը:
Շնորհավորում և հաջողություն ենք մաղթում մեր սիրելի Հայկին, ով վստահ ենք պատվով կներկայացնի Հայաստանը Նորվեգիայում օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում:
«Դեպի դասական Եվրատեսիլ» համերգ-մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրեց Հիմնադրամի կրթաթոշաակռու, ջութակահար Էդուարդ Դայանը:
«Դեպի դասական Եվրատեսիլ» համերգ-մրցույթում 3-րդ տեղը զբաղեցրեց Հիմնադրամի կրթաթոշաակռու, թավջութակահար Լյանա Ուլիխանյանը:
Comments