«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի ֆլեյտահար Վիկտորյա Պետրոսյանը մասնակցել է Գերմանիայի Սաարբրյուքեն քաղաքում անցկացվող ֆլեյտահարների մասնագիտական միջազգային առցանց մրցույթին (Deutsche Gesellschaft für Flöte e.V. - ein Zusammenschluß von an der Querflöte interessierten Musikern, Studenten, Pädagogen und Amateuren):
Վիկտորյան կատարել է ժյուրիի կողմից առաջադրված 2 սոլո ստեղծագործություն և մեկը՝ իր ընտրությամբ: Մրցույթից հետո Վիկտորյան ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Սաարբրյուքեն քաղաքում կայանալիք վարպետության դասերին, ինչպես նաև նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն:
Մրցույթի ժյուրիի անդամները տրամադրել են նաև կատարողական արվեստի մասին մասնագիտական դրական եզրակացություն Վիկտորյա Պետրոսյանին:
Շնորհավորում ենք մեր շնորհալի Վիկտորյային՝ մաղթելով նոր հաջողություններ:
Comments