
Փետրվարի 24-ին՝ ժամը 19։30-ին, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի շրջանակում ներկա գտնվեցին ճապոնացի դաշնակահար Ռիեկո Ցուչիդայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որի ժամանակ կայացավ Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 4-րդ սիմֆոնիան։
—
Մենակատար՝ Ռիեկո Ցուչիդա (դաշնամուր)
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
Comments