«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած բարեգործական համերգին, որին հրավիրված էին արցախցի շուրջ 250 երեխաներ:
Համերգին պատանի երաժիշտները կատարեցին մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գեղեցիկ ստեղծագործությունները, իսկ համերգից հետո արցախցի փոքրիկներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով:
«Արամ» արջուկը երաժշտական ինքնատիպ խաղալիք է, որի սրտից հնչում են սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մշակվել են օրորոցայինների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի տեղծագործություններից՝ օրորոցային երաժշտության մաքրագործող ուժով ու հատկությամբ պարգևելով հայ մանուկներին սեր և խաղաղություն: Երաժշտական «Արամ» արջուկը կդառնա փոքրիկների անբաժան ընկերը՝ շարունակելով պահել, պահպանել և տարածել հայ գենը ամեն մական հետ:
Comments