top of page

Հիմնադրամի տարեվերջյան գալա-համերգով նշեցինք երաժշտության, երազանքի և հաջողության մեր 5 տարիները


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 5-րդ տարեդարձի գալա-համերգը դասական երաժշտության անմոռանալի տոն էր: Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած միջոցառումը համախմբեց Հիմնադրամի կրթաթոշակառուներին, նրանց ուսուցիչներին, հարգարժան հյուրերին և գործընկերներին՝ տոնելու դասական երաժշտության փոխակերպող ուժը:


Դասական երեկոն ևս մեկ անգամ ցույց տվեց հայ պատանի երաժիշտների մեծ ներուժն ու տաղանդը: Նրանց գրավիչ կատարումները միջոցառումը վերածեցին մեծ տոնակատարության՝ արտացոլելով նրանց նվիրվածությունն ու անսահման սերը դասական երաժշտության հանդեպ: Յուրաքանչյուր նոտա արձագանքեց հանդիսատեսի սրտում՝ վկայելով Հիմնադրամի ստանձնած հանձնառության ու այն ջանքերի մասին, որոնք ներդրվել են պատանի երաժիշտների հաջողության ճանապարհին: Հանդիսատեսի թվում էր նաև հայկական երաժշտարվետսի կենդանի լեգենդ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նրա ներկայությունը ոգեշնչեց երիտասարդ կատարողներին՝ պագևելով և՛ ուրախություն, և՛ պատասխանատվության խորը զգացում:


Տոնակատարությունից բացի, միջոցառումը ամփոփեց Հիմնադրամի գործունեության հինգ տարիները՝ ճանապարհորդության սկիզբը, ձեռքբերումները, միջազգային հաջողությունները և գալիք մեծ նախագծերը: Հինգ տարիների ընթացքում Հիմնադրամը արդեն աջակցել է 60-ից ավել երիտասարդ երաժիշտների՝ օգնելով իրացնել իրենց ներուժը և վստահորեն գնալ իրենց մեծ երազանքների հետևից:


Հանդիսատեսը հեռացավ երաժշտության և հայկական մշակույթի ապագայի հանդեպ նոր հույսով: Տարեվերջյան գալա-համերգը ոչ միայն հինգ տարիների աշխատանքի և ջանքերի արտացոլումն էր, այլև գալիք էլ ավելի մեծ ձեռքբերումների խոստում: 




Դասական երեկոյին պատանի երաժիշտները ելույթ են ունեցել հետևյալ ծրագրով՝


Ինգա Հովհաննիսյան (17 տարեկան, ջութակ)

Նիկոլո Պագանինի․ «La campanella» ջութակի և դաշնամուրի համար՛

Նվագակցող՝ Մարգարիտա Թովմասյան

Ուսուցիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան


Անի Բոցինյան (11 տարեկան, դաշնամուր)

Ժորժ Բիզե․ Սեգիդիյա «Կարմեն» օպերայից

Փոխադրումը՝ Ադոլֆ Ռութհարդթի

Ուսուցիչ՝ Լիլիթ Հարությունյան


Անահիտ Խիզանցյան (12 տարեկան, ջութակ)

Լերոյ Անդերսոն․ «Fiddle-Faddle» ջութակի և դաշնամուրի համար

Նվագակցող՝ Զառա Երզինկյան

Ուսուցիչ՝ պրոֆեսոր Անուշ Խաչատրյան


Արեն Թոփլաղալցյան (11 տարեկան, թավջութակ)

Ալեքսանդր Հարությունյան․ Էքսպրոմտ թավջութակի և դաշնամուրի համար

Նվագակցող՝ Լիլիթ Զաքարյան

Ուսուցիչ՝ Անժելա Սարգսյան


Միքայել Հարությունյան (13 տարեկան, սաքսոֆոն)

Մայք Գարսոն․ Ջազային վարիացիաներ Պագանինիի թեմաներով սաքսոֆոնի և դաշնամուրի համար

Նվագակցող՝ Լիլիթ Զաքարյան

Ուսուցիչ՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյան


Էդուարդ Սիմոնյան (12 տարեկան, դաշնամուր)

Սերգեյ Պրոկոֆև․ «Մոնտեգյուներ և Կապուլետներ» սյուիտ դաշմամուրի համար «Ռոմեո և Ջուլիետ» բալետից

Ուսուցիչ՝ դոցենտ Լիլիթ Մկրտչյան


Գոռ Ենոքյան (16 տարեկան, տրոմբոն)

Ժիլ Ռոշա․ «Fly or Die» տրոմբոնի և դաշնամուրի համար

Նվագակցող՝ Լուսինե Կարապետյան

Ուսուցիչ՝ Մուշեղ Մարտիրոսյան


Իլլեն Ավետյան (12 տարեկան, դաշնամուր)

Կոմիտաս․ «Շուշիկի»

Ուսուցիչ՝ Լուսինե Խաչունց


Մարկ Մինասյան (13 տարեկան, դաշնամուր) Ուսուցիչ՝ Կարինե Անանյան

և Էդուարդ Գևորգյան (16 տարեկան, դաշնամուր) Ուսուցիչ՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան

Վալերի Գավրիլին․ Տարանտելլա դաշնամուրի համար /2՛


Էդուարդ Դայան (16 տարեկան, ջութակ)

Արամ Խաչատրյան․ «Երգ-Պոեմ» ջութակի և դաշնամուրի համար Նվիրված աշուղների հիշատակին

Նվագակցող՝ Մարգարիտա Թովմասյան

Ուսուցիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան


Էլեն Խաչիկյան (16 տարեկան, դաշնամուր)

Գրիգորի Գինզբուրգ/Ջոակինո Ռոսինի․ Ֆիգարոյի արիան «Սևիլյան սափրիչը» օպերայից

Ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան


Արփի Արաբյան (11 տարեկան, ջութակ)

Մանուել Դե Ֆայա․ Իսպանական պար «Կյանքը կարճ է» օպերայից

Նվագակցող` Զառա Խաչատրյան

Ուսուցիչ` պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյան


Հայկ Մելիքյան և կրթաթոշակառուներ՝

Աիդա Ավանեսյան (18 տարեկան, դաշնամուր) Ուսուցիչ՝ պրոֆեսոր Կարինե Օհանյան

Մարի Դանիելյան (16 տարեկան, դաշնամուր) Ուսուցիչ՝ ՀՀ Վաստակավոր մանկավարժ Կարինե Հարությունյան

Գուր Սարգսյան (18 տարեկան, դաշնամուր) Ուսուցիչ՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան

Արամ Խաչատրյան․ Սուսերով պար «Գայանե» բալետից երկու դաշնամուրի համար

Մշակումը՝ Րաֆֆի Խարաջանյանի


Տիգրան Մանսուրյան․ Սիրված մեղեդիներ

Մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի


Շառլ Ազնավուր/Ժորժ Կառվարենց․ «Քե՛զ համար, Հայաստա՛ն»

Մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի


Ֆրեդի Մերկուրի․ երգ «Մենք հաղթելու ենք»

Փոխադրումը՝ Վահագն Վարդանյանի

259 views0 comments

Comments


bottom of page