top of page

Ձգտիր ամեն ինչում լինել առաջինը. Տիգրան Գասպարյան

- Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


-Քանի որ մայրիկս երաժիշտ էր, մեր տանը միշտ երաժշտություն է հնչել։ 3-4 տարեկանից սկսել եմ նվագել շվի, իսկ երբ առաջին անգամ լսեցի հոբոյի սոլոն Խաչատրյանի Ադաջիոյից, որոշեցի նվագել այդ գործիքի վրա։


-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:


-Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով։ Սիրում եմ ֆուտբոլ նայել և խաղալ։


-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


-«Ձգտիր ամեն ինչում լինել առաջինը». այս կարգախոսը շատ մեծ դեր է խաղում իմ կյանքում և տալիս է բավականին մեծ մոտիվացիա։

-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:


-Կապահովեի հայրենիքիս հզորությունը և անվտանգությունը։


-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Դառնալ բարձրակարգ երաժիշտ, ելույթ ունենալ մեծ բեմերում և հաճույք ստանալ սեփական նվագից։


-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ, և ինչպես է այն քեզ աջակցում:


Հիմնադրամը մեծ դեր է խաղում իմ սկզբնական ուղղում։ Նրանց շնորհիվ ես կարողացա ելույթ ունենալ մեծ բեմերում, շփվել բարձրակարգ երաժիշտների հետ, ստացա բազմաթիվ օգտակար խորհուրդներ և իհարկե մեկնեցի 2021թ. Դուբայ՝ մասնակցելու վարպետության դասերի և ներկա գտնվելու համերգների հանրահայտ երաժիշտների հետ:

-Կա որևէ բառ կամ արտահայտություն, որը լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:

-Անհամբերություն։


-Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:

-Աշխատասիրություն. այս հատկանիշս է, որով ես շատ հպարտ եմ։ Այն օգնում է ինձ միշտ առաջ գնալ։


-Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա:

-Հարրի Փոթթեր. ամենասիրածս ֆիլմը, որտեղ ամենաշատը գնահատում եմ նրանց ընկերությունը։


-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Հայրենասիրություն, ազնվություն, հավատարմություն։


-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Շրջապատիս մեջ կարևորում եմ միայն և միայն ազնվությունը, որը ինձ համար շատ կարևոր է։

Հոբոյահար, 16 տարեկան


2016 - 2023 / Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչներ՝ Աստղիկ Ղազարյան և Ռաֆայել Ոսկանյան


2023 - առ այսօր / Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Հարություն Շախկյան


Նվագել սկսել է 3 տարեկանից։


61 views0 comments

留言


bottom of page