Մայիսի 11-ին «Դվին» համերգասրահում տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների «Մեր համերգը» խորագրով միջոցառումը, որն անմոռանալի տպավորություն թողեց բոլոր ներկաների վրա։
Համերգի ժամանակ Հիմնադրամի պատանի երաժիշները հանդես եկան Մենդելսոնի, Սեն-Սանսի, Սարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Բաբաջանյանի, Գերշվինի / Մանգանիի, Բաղդասարյանի, Խաչատրյանի, Վիլա-Լոբոսի, Շուբերտի, Օստրանսկիի, Ստրավինսկիի / Ագոստիի ստեղծագործություններով, իսկ համերգային ծրագիրը կրթաթոշակառուները եզրափակեցին՝ նվագելով Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից ստեղծագործությունը ու «Սուսերով պար»-ը «Գայանե» բալետից:
Համերգը վառ ցուցադրություն էր երաժշտության ուժի, գեղեցկության և շնորհալի պատանիների ներուժի: Միջոցառման նպատակն էր նաև համախմբել գաղափարակից մարդկանց, որոնք արժևորում են այսօր Հայաստանի տաղանդավոր երաժիշտների ապագային ուղված ներդրումներ կատարելու կարևորությունը, ինչի շնորհիվ թե՛ գեղարվեստական և թե՛ ներդրումային առումով համերգը մեծ հաջողություն ունեցավ:
Ներդրումները հանուն երաժշտության և հանուն ապագայի առանցքային դեր ունեն շնորհալի անհատների ապագայի ձևավորման գործում՝ հնարավորություն տալով երիտասարդ երաժիշտներին ստանալ որակյալ կրթություն, կատարելագործել իրենց հմտությունները և ընդգրկել իրենց իրական ներուժը, որոնք այլապես անհասանելի կլինեին:
Միայն ապագային ուղղված հայացքն է, որ պարզ «բարեգործության» էությունը վերածում է ներդրման, և այսպիսի ներդրումների շնորհիվ մենք հզորացնում են արվեստագետների հաջորդ սերունդը՝ հնարավություն տալով հայ տաղանդներին զարդարել աշխարհի բեմերը, հարստացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթն ու հայ կատարողական արվեստը:
Միջոցառման ընթացքում հավաքագրված ներդրումներն ուղղակինորեն ծառայելու են իրենց նպատակին և կյանքի են կոչելու մեր տաղանդավոր երեխաների երազանքները, ինչի համար մենք մեր խորին շնորհակալություն ենք հայտնում մեր ներդրողներին Հիմնադրամի առաքելությանը հավատալու համար.
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ
«Էվոկաբանկ» ՓԲԸ
AMAA Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
«Ակբա բանկ» ՓԲԸ
Արեն Նալթակյան
Արամ Փախչանյան
Արևշատ Մելիքյան
Լևոն Ալթունյան
«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
«Արփա-Սևան» ԲԲԸ
«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ՍՊԸ
Կարեն Շահմուրադյան
Կորյուն Հովակիմյան
Արթուր Մնացականյան
Գաբրիել Չենբերջյան
Commenti