top of page

Պատանի երաժիշտները այցելել են Ոսկեվան

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները մեկնել էին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղ՝ մասնակցելու «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած բարեգործական միջոցառմանը:


Միջոցառման շրջանակներում պատանի երաժիշտները ելույթ ունեցան Ոսկեվանի Մշակույթի տանը, որին հրավիրված էին սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Պատանի երաժիշտները կատարեցին մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գեղեցիկ ստեղծագործությունները և իրենց ելույթներով ջերմացրեցին պայծառ փոքրիկների սրտերը: Համերգից հետո երեխաներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ՝ 3104 հատ «Արամ» փափուկ արջուկները, որոնք մեծ ուրախություն և ժպիտներ պարգևեցին փոքրիկներին:


«Արամ» արջուկը երաժշտական ինքնատիպ խաղալիք է, որի սրտից հնչում են սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մշակվել են օրորոցայինների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:


Խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի տեղծագործություններից՝  օրորոցային երաժշտության մաքրագործող ուժով ու հատկությամբ պարգևելով հայ մանուկներին սեր և խաղաղություն: Երաժշտական «Արամ» արջուկը կդառնա փոքրիկների անբաժան ընկերը՝  շարունակելով պահել, պահպանել և տարածել հայ գենը ամեն մական հետ:




58 views0 comment

コメント


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page