Պատանի երաժիշտները և «Բարուր թոյսը»՝ Աշոցքում
- Feb 14
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները մեկնել էին Շիրակի մարզի Աշոցք գյուղ: Պատանիները համերգային ելույթներ ունեցան Աշոցքի մարզամշակութային կենտրոնում և իրենց գեղեցիկ ելույթներով ջերմացրեցին բազմաթիվ փոքրիկների սրտերը:
Պատանի երաժիշտներն համերգային ելութները իրական տոն պարգևեցին բոլորին, իսկ միջոցառումից հետո 800-ից ավելի երեխաների նվիրեցինք երաժշտական Արամ արջուկներ, որոնք մեծ ուրախություն և ժպիտներ պարգևեցին փոքրիկներին:
«Արամ» արջուկը երաժշտական ինքնատիպ խաղալիք է, որի սրտից հնչում են սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մշակվել են օրորոցայինների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի տեղծագործություններից՝ օրորոցային երաժշտության մաքրագործող ուժով ու հատկությամբ պարգևելով հայ մանուկներին սեր և խաղաղություն: Երաժշտական «Արամ» արջուկը կդառնա փոքրիկների անբաժան ընկերը՝ շարունակելով պահել, պահպանել և տարածել հայ գենը ամեն մական հետ:
Comments