top of page

Պատանի երաժիշտների այցը Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան


Հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան, որտեղ ծանոթացան ֆիդայական շարժման նշանավոր գործիչների կյանքի ու գործունեության մանրամասներին:


Այստեղ ցուցադրված էին ֆ‎իդայական շարժման նշանավոր գործիչների անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում: Առանձին ներկայացված էին նշանավոր զորավար Անդրանիկի անձնական իրերը՝ բերված Բուլղարիայի նրա տնից՝ փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գրքեր, շքանշաններ և այլն։


Երաժիշտների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց Անդրանիկի՝ Բալկանյան պատերազմին մասնակցած թուրը, որը թանգարանի հետաքրքիր և արժեքավոր իրերից է:




24 views0 comment

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page