Մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներիը հանդես եկան «Վալսերի աշխարհ» խորագիրը կրող համերգով:
Համերգային ծրագրում պատանի երաժիշտները կատարեցին վալսեր այնպիսի մեծանուն կոմպոզիտորներից, ինչպիսիք են Շոպեն, Դեբյուսի, Մանգանի, Դրիգո, Փոփ, Խաչատրյան, Գրիգ:
Պատանի երաժիշտներն իրենց գեղեցիկ ելույթներով ջերմացրեցին ներկաների սրտերը` պարգևելով ունկնդիրներին դասական երաժշտության գեղեցիկ և անմոռանալի երեկո:
Commentaires