top of page

Փոքր տարիքից սիրում էի խաղալ դաշնամուրի ստեղների հետ. Անի Բոցինյան


-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:  


-Դեռ փոքր տարիքից, երբ այցելում էի տատիկներիս տուն, միշտ իմ համար բացում էին դաշնամուրը, և ես սիրում էի խաղալ ստեղների հետ։ Մեծ քեռիս ինձ համար ջութակ էր նվագում, իսկ փոքր քեռիս՝ շեփոր , մայրիկս էլ՝ դաշնամուր: Ինձ այդ ամենը դուր էր գալիս։ Երբ արդեն դպրոցահասակ էի, մայրիկիս խորհրդով ընտրեցի դաշնամուրը որպես երաժշտական գործիք և կարճ ժամանակում ուսուցչուհուս շնորհիվ շատ սիրեցի այն։



-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:


-Սիրում եմ նկարել և համեղ ուտելիքներ պատրաստել։ Երբ ժամանակ կա, սիրում եմ բակում ընկերներիս հետ խաղալ։


-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին: 


 -Ինչ ցանես, այն ել կհնձես։ Երբեմն  լինում են իրավիճակներ, երբ չեմ ցանկանում պարապել. հիշում եմ  այս ասացվածքը և անցնում գործի ։



-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար: 


-Իմ ամենասիրելի վայրերից մեկը Թռչկանի ջրվեժն է։ Ջրվեժին հասնելու ճանապարհը դժվար է ու, երբեմն, վտանգավոր: Բայց երբ հասնում ես ջրվեժին և տեսնում՝ ինչքան գեղեցիկ է, մոռանում ես դժվար անցած ճանապարհի մասին։



-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն: 


-Կցանկանայի՝ ինչ նկարեի, դառնար իրական։ Այդպիսով ես կնկարեի խաղաղություն, և չէր լինի պատերազմ, կնկարեի ուտելիք, և սով չէր լինի, կնկարեի դեղ, և հիվանդները կառողջանային։


-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Ստանալ լավ կրթություն, նվագեմ աշխարհի մեծ բեմերում և պատվով ներկայացնեմ իմ հայրենիքը։ 



-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում:


-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ և վարպետության դասեր անցնել հայտնի երաժիշտների հետ։ Նամանավանդ, տպավորված եմ և երբեք չեմ մոռանա Ջուլիանո Մացոկանտեի հետ իմ ունեցած վարպետության դասերը Դուբայում։

Տարբեր համերգների մասնակցության շնորհիվ ես ավելի փորձառու եմ և բեմերում ավելի հանգիստ և լավ եմ նվագում։ Նաև ձեռք եմ բերել լավ ընկերներ։


-Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:


-Գեղեցկությունը նայողի աչքերում է։ Ես ամեն ինչի մեջ փորձում եմ գտնել գեղեցիկը։


-Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:


-Անհրաժեշտ պահին հավաքվելը և էմոցիաները ճիշտ ուղղորդելը։


- Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա և ինչու:



-Հայերեն անվանումը մուլտֆիլմի չգիտեմ. Inside Out: Մուլտֆիլմը մարդու էմոցիաների մասին է և ամեն էմոցիան արտահայտելու կարևորության։ Դա սովորեցրել է ինձ հետևել սեփական էմոցիաներին և արտահատել վառ էմոցիաները։


Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Լինել ազնիվ, ընկերասեր և ցանկացած իրավիճակում մնալ մարդ։


-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Հումորի զգացողություն, ընկերասիրություն և ազնվություն։



144 views0 comments

Commentaires


bottom of page