top of page
Հաճախ տրվող հարցեր
-
Տեսաձայնագրությունը նկարահանելիս կարելի՞ է դիմորդի խոսքը ձայնագրել առանձին, իսկ կատարումը առանձին, ապա միացնել երկու հատվածները։Ոչ, դիմորդը պետք է իրար ետևից ներկայանա և սկսի նվագել (որպես 1 ամբողջական վիդեո, ոչ թե իրար միացված խոսքի և նվագի վիդեոներ):
-
Ի՞նչ ֆորմատով փաստաթղթեր կարող եմ կցել դիմում-հայտին։Հայտին կարող եք կցել (.docx) ձևաչափով փաստաթղթեր (PDF (ցանկալի), Word, Excel ֆայլեր) և չեք կարող կցել JPG, PNG ձևաչափով ֆայլեր։
-
Կարո՞ղ եմ հայտի «Կցվող փաստաթղթեր» բաժնի յուրաքանչյուր ենթաբաժնում կցել 1-ից ավելի փաստաթուղթ։Ոչ, յուրաքանչյուր ենթաբաժնում կարելի է կցել միայն 1 փաստաթուղթ։
-
Կարելի՞ է ներկայացնել դիմորդի հաշվառման վայրից տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից տեղեկանքի փոխարեն։Ոչ, ընդունվում է միայն փաստացի բնակության վայրի մասին տեղեկանքը։
-
Եթե դիմորդը նվագում է մի քանի երաժշտական գործիք, կարելի՞ է ներկայացնել մի քանի հայտ։Ոչ, յուրաքանչյուր դիմորդի համար ընդունվում է միայն մեկ դիմում-հայտ՝ Ձեր նախընտրած մասնագիտությամբ։
-
Դիտարկվու՞մ է դհոլը որպես հարվածային գործիք Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրում։Ոչ, քանի որ Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագիրը նախատեսված է դասական ակադեմիական գործիքների համար, որոնք ներկայացված են ծրագրին դիմելու կարգում։ Իսկ ազգային նվագարանները, այդ թվում՝ դհոլը, ներառված չեն ծրագրում։
-
Դիմորդի Օրինական ներկայացուցչի բանկային հաշվի առկայության մասին տեղեկանքը պետք է լինի քաղվածքի կամ տեղեկանքի տեսքո՞վ։Ոչ, անհրաժեշտ է ներկայացնել միայն բանկային ռեկվիզիտների մասին բանկի կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված լինի հաշվետիրոջ անուն-ազգանունը, հաշվեհամարը, արժույթը և բանկը։ Նրանք, ովքեր օգտվում են Online/Mobile Banking-ից, այս տվյալները կարող են արտահանել ծրագրից։
-
Եթե «Դիմել հիմա» կոճակը սեղմելուց հետո հասկացել եմ, որ ներկայացրել եմ սխալ հայտ, կարո՞ղ եմ վերադառնալ հայտին և կատարել փոփոխություններ։Ոչ, «Դիմել հիմա» կոճակը սեղմելուց հետո այլևս չեք կարողանա կատարել փոփոխություններ Ձեր դիմում-հայտի, ներկայացված տեսաձայնագրության հղման և կցված փաստաթղթերի մեջ, ուստի նախքան դիմելը համոզված եղեք, որ հայտը ճիշտ և ամբողջական է լրացված։
-
Որտե՞ղ կարող եմ գտնել Հիմնադրամի կրթական և զարգացման 2023/2024թթ․ ծրագրի կրթաթոշակառուների և անդամների պարտականությունները։Նշված փաստաթուղթը կցված է Ծրագրին դիմելու կարգի վերջում («Լրացնել հայտը» կոճակից առաջ):
-
Ինչպե՞ս դառնալ գործընկեր և կատարել նվիրատվություն:Հիմնադրամն առաջարկում է տարեկան նվիրատվության 5 տեսակի փաթեթ՝ իրենց ներդրումային առավելություններով, ամսական բաժանորդագրություն, ինչպես նաև անհատ աջակից դառնալու հնարավորություն: Փաթեթներին ծանոթանալու և նվիրատվություն կատարելու համար կարող եք անցնել https://m4f.foundation/hy/donate հղումով:
-
Ինչպե՞ս կարող եմ տեղեկացված լինել հիմնադրամի գործունեության, ծրագրերի և իրադարձությունների մասին:Մեր վերջին նորությունների, ծրագրերի և իրադարձությունների մասին տեղեկացված լինելու համար կարող եք հետևել մեզ սոցիալական մեդիայի Facebook և Instagram հարթակներում
-
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հետ՝ լրացուցիչ տեղեկությունների համար:Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքի՝ «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով, նամակ ուղարկելով info@m4f.foundation էլ. հասցեին կամ զանգահարելով +374 11 232 113 / +374 44 222 076 հեռախոսահամարներով:
bottom of page