ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ Ջուլիանո Մացոկանտեի հետ

12 Հոկտեմբերի 2023

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն

Հոկտեմբերի 17-ին ժամը 10։30-12:00-ն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն:


Վարպետության դասերը նախատեսված են միայն Հիմնադրամի կրթաթոշակառուների համար :